Այսօր բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունենում ամբողջ Իսրայելում, ցուցարարները հանդես են գալիս վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարության և նրա ծրագրած դատական համակարգի բարեփոխումների դեմ: Թել Ավիվում հազարավոր ցուցարարներ են դուրս եկել ընդդիմության երթերին: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը։