Նիկոլ Փաշինյանն իշխանության գալով՝ հրաժարվեց Վիեննայից և Սանկտ Պետերբուրգից, Մադրիդյան սկզբունքներից․ ինքնորոշման իրավունքի իրացումն այլևս գերխնդիր չէր․ Մինասյան

article-image

Եթե մենք հիշենք՝ ինչ տեղի ունեցավ Քառօրյան պատերազմի ժամանակ, կտեսնենք՝ դա այն նախերգանքն էր, որի հաջորդ փուլում մենք պետք է իսկապես ունենայինք ԼՂ ինքնորոշման իրավունքի իրացում: Այս մասին այսօր, ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը։ «Պատերազմական գործողությունների մեկնարկից անմիջապես հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրեց Երևանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին և ասաց՝ եթե խնդիրներն այսպես շարունակվեն, ապա Հայաստանը կճանաչի ԼՂ անկախությունը: Մեր ռազմական հզոր հակահարվածի հետ միասին՝ նաև դա էր պատճառը, որ Ադրբեջանն ուղղակի Մոսկվայի միջոցով հրադադար խնդրեց, բայց իր կոպիտ սխալ տակտիկական քայլի պատիժը ստացավ»,- նշեց Գագիկ Մինասյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն