Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ սեպտեմբերի 21-ին, Անկախության տոնի առթիվ ծաղիկներ էր դրել Մայր Հայաստան հուշահամալիրին հարակից Անմար կրակի առջև: Ինչպես նկատել էին ֆեյսբուքյան օգտատերերն ու հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչները, կրակը վառված չի եղել: Թեժ քննարկումները հանդարտեցնելու համար վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը գրառմամբ շնորհավորել էր Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձը՝ կից հրապարակելով Փաշինյանի լուսանկարը` Անմար կրակի առջև: