Հաշվի առնելով Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունները հարևան Ուկրաինայի դեմ՝ Հայաստանը բարդ իրավիճակում է հայտնվել և հայացքն ուղղել է դեպի Եվրոպական Միություն՝ որպես իր հիմնական գործընկեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ընդլայնման և հարևանության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելին՝ ելույթ ունենալով ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ Եվրոպական խորհրդարանում կայացած քննարկմանը: