Լիբիայի տարածքում գտնվող օբյեկտներից մեկում պահվող մոտ 2,5 տոննա բնական ուրան անհետացել է: Նման հայտարարություն է արել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ)՝ անվտանգության և զենքի տարածման վերաբերյալ մտահոգությունների տեղիք տալով: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը: