Իսրայելի Հայֆա քաղաքում որոշվել է տեղադրել Հայոց ցեղասպանության հուշարձանը. Թուրքիան հակազդում է

article-image

Իսրայելի Հայֆա քաղաքի իշխանությունները որոշել են քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում Հայոց ցեղասպանության հուշարձան տեղադրել: Այս մասին, Ermenihaber.am-ի փոխանցմամբ, հայտնում է թուրքական «OdaTV» ընդդիմադիր լրատվամիջոցը՝ հղում անելով իսրայելական «Ynet» կայքում հրապարակված Ռաֆայել Սադիի հոդվածին: Հոդվածի հեղինակն անհանգստություն է հայտնել այդ կապակցությամբ՝ նշելով, որ քաղաքային իշխանությունների այդօրինակ որոշումը կարող է դիվանագիտական սկանդալի պատճառ դառնալ նոր-նոր կարգավորված թուրք-իսրայելական հարաբերություններում Ռաֆայել Սադին տեղեկացրել է նաև, որ Իսրայելում Թուրքիայի դեսպան Շաքիր Օզքան Թորունլերը պաշտոնական նամակ է գրել Իսրայելի մշակույթի և սպորտի նախարար Միկի Զոհարին՝ խնդրելով օգնել հուշարձանի տեղադրման նախաձեռնությունը կանխելու հարցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն