168.am-ի տեղեկություններով՝ վերջերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինին թանկարժեք նվեր է ուղարկել: Նպատակն ու առիթը մոտ ժամանակներս մանրամասն կներկայացնենք: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ Ալեն Սիմոնյանի այդ նվերը Վոլոդինը հետ է վերադարձրել: Ի դեպ, ասում են, որ ռուսական կողմը ՔՊ-ականներից հատկապես Սիմոնյանին հանդուրժել չի կարողանում: Պատճառն, ըստ օդում կախված լուրերի, այն է, որ վերջինս շատ ճկուն կերպով վերջերս «թռել է ռուսներից»: Ավելին, նույնիսկ նեղ զրույցներում նշում է, որ իշխանափոխությունից հետո Հայաստանում չի ապրելու, այլ ԱՄՆ-ում: