«Փաստ» օրաթերթը գրում է. «Չնայած այն հանգամանքին, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տարբեր շրջանակներում ներկայացնում է Արցախի նախագահի՝ իր համար նախընտրելի թեկնածուների «ցուցակ», Հարությունյանի այդ «նախաձեռնության» հետ կապված Արցախում առկա է որոշակի անվստահություն և մտահոգություն։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախում կասկածներ կան, որ ՀՀ գործող իշխանությունների ուղղորդմամբ Հարությունյանը, խորհրդարանում ունենալով մեծամասնություն (Սամվել Բաբայանի խմբակցության հետ միասին), վերջին պահին նախագահի թեկնածու է առաջադրելու ներկայիս պետնախարար Գուրգեն Ներսիսյանին, ինչի մասին, ի դեպ, մենք գրել էինք դեռ վերջինիս՝ պետնախարար նշանակվելուց առաջ, իսկ Ներսիսյանը ինտենսիվ հերքումներ էր տարածում: