Թուրքիայի հարավ-արևելքում սելավների հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով TRT հեռուստաալիքին: Ըստ աղբյուրի՝ ավելի վաղ Շանլըուրֆա նահանգի նահանգապետ Սալիհ Այհանը հայտնել էր չորս զոհի մասին: Ավելի ուշ բնակելի շենքի նկուղում հայտնաբերվել է հինգ մարդու դի, որոնք համարվում էին անհետ կորած։ Եվս մեկ մարդ է մահացել հարևան Ադիյաման նահանգում։ Երկու նահանգներն էլ տուժել են փետրվարյան ավերիչ երկրաշարժերից։