Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ պետք է զգուշանալ կատաղություն հիվանդությունից։ Կատաղությունը (հիդրոֆոբիա) - վիրուսային վարակիչ (զոոնոզ) հիվանդություն է: Մարդու մոտ հիվանդությունն արտահայտվում է հիմնականում կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ, ուղեկցվում շարժիչ կենտրոնների սուր գրգռվածությամբ, շնչառական ու կլման մկանների ջղաձգումներով: Կլինիկական ախտանշանների առկայության դեպքում հիվանդությունն ավարտվում է մահով: