Արցախի Հանրապետության ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը մեր առանցքային նպատակներից է, և շատ կարևոր է, որ այդ մասին երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ շատ հստակ ընդգծել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին «Արցախպրես» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, և ավելացրել, որ այդ երկու նպատակները միավորվում են մեր ժողովրդի գլխավոր նպատակի՝ ինքնորոշման իրավունքի իրացման ու դրա լրիվ ճանաչման մեջ: