ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը տելեգրամյան իր ալիքում գրել է. «Բանակի ղեկավարության կեսին Ազգային հերոսի կոչում տվեց, իսկ մյուս կեսին՝ գեներալի ուսադիրներ ու եկել՝ «5-րդ շարասյունից» է խոսում։ Քեզանից մեծ «5-րդ շարասյուն» կա՞, Նիկոլ Փաշինյան»։ Մեկ այլ գրառման մեջ էլ նա նշել է. «Անհնար է սատարել մեկին, ով բանակցային բովանդակությունն իմանում է Ալիեւից՝ անվանելով նրան կառուցողական։ Ասում են, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը կանգնեց Սերժ Սարգսյանի կողքին Մադրիդյան սկզբունքների հիման վրա բանակցություններ վարելու ընթացքում, ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չկանգնեց Նիկոլ Փաշինյանի կողքին։