ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է, որ ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը պատասխանել է անչափահասներին ծեծի ենթարկելու ահազանգերի վերաբերյալ իր նամակին։ «Փետրվարի 9-ին ստացել էի ահազանգ, ըստ որի՝ Երևան քաղաքի Էրեբունու ոստիկանության բաժնի աշխատակիցները ծեծել են անչափահասների։ Հրապարակային դարձած տեղեկությունների համաձայն՝ նրանցից մեկի հարցաքննության ժամանակ քննչական մարմնում ոստիկանության աշխատակիցները բռնություն էին կիրառել փաստաբաններ Էմանուել Անանյանի և Մարզպետ Ավագյանի նկատմամբ։