Տեսակցության եկած կինը փորձել է թմրանյութերին նմանվող մեծ քանակությամբ զանգվածներ փոխանցել ամուսնուն ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնում ստացվել են տեղեկություններ այն մասին, որ մարտի 14-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ է այցելելու քաղաքացուհի և փորձելու է երկարատև տեսակցության ընթացքում իր ամուսնուն՝ դատապարտյալ Կ.Մ.-ին, փոխանցել թմրանյութ: Տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով կենտրոնական մարմնի օպերատիվ և հիմնարկի անվտանգության ապահովման բաժինների կողմից ձեռնարկվել են համատեղ միջոցառումներ: