Այսօր՝ մարտի 14-ին, հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղարսի խճուղի 2/2 հասցեում գտնվող «Սև բերդ» հուշահամալիրի մոտակայքում մոտ 5 հազար ք/մ խոտածածկ տարածք է այրվում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։