Թբիլիսիի կենտրոնում խորհրդարանի շենքի մոտ բողոքի նոր ակցիա է ընթանում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի փոխանցմամբ հայտնում է Sputnik Գրուզիան։ Այս անգամ փողոց են դուրս եկել «Պահպանողական շարժում» կուսակցության կողմնակիցները։ Նրանք դեմ են Արևմուտքի ապակառուցողական ազդեցությանը և քննադատում են օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի նախորդ ակցիաների մասնակիցներին։