Սերբիայում ավարտվել է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը․ ի՞նչ արդյուն է գրանցել Հայաստանը

article-image

Սերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքում ավարտվել է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որին Հայաստանը մասնակցել է 13 ներկայացուցչով: Հայ շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց են տվել Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 11 հնարավորից վաստակելով 7,5-ական միավոր: Վերջնարդյունքում Շանթ Սարգսյանը զբաղեցրել է 32-րդ, Ռոբերտ Հովհաննիսյանը` 39-րդ, իսկ Սամվել Տեր-Սահակյանը՝ 41-րդ հորիզոնականը: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է ռուսաստանցի Ալեքսեյ Սարանան` վաստակած 8,5 միավորով: Նույնքան միավոր են վաստակել Ռումինիան ներկայացնող Կիրիլ Շևչենկոն և բելգիացի Դանի Դարդան, որոնք լրացուցիչ գործակիցների հաշվարկից հետո զբաղեցրել են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն