«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանություններն առայժմ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հեռացման հարցը փակել են, սակայն պարզվում է՝ բավականին խիստ խոսակցություն է եղել ՊԵԿ նախագահի հետ: Իսկ ի՞նչն է եղել Բադասյանի վրա խիստ զայրանալու եւ, ըստ էության, նրան զգուշացնելու պատճառը: Այս տարվա հունվարի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել էր ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք-գումարներ ստանալու բազմաթիվ դեպքեր: Մասնավորապես, ՊԵԿ պաշտոնատար անձինք որոշ տնտեսվարողների կողմից իրականացվող չարաշահումների դեմ քայլեր չեն ձեռնարկել եւ 2022 թվականի նոյեմբերից մինչեւ 2023 թվականի հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում նրանցից պահանջել ու ՀՀ դրամով կամ արտարժույթով ստացել են տարբեր չափերով, այդ թվում՝ խոշոր չափերով կաշառք-գումարներ: