Տեսչական մարմինը կքննարկի պեստիցիդ ներմուծողների առաջարկները, հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին են դիմել պեստիցիդներ ներմուծող մի շարք տնտեսավարողներ, որոնք չեն կարողանում մաքսային պահեստներում գտնվող ապրանքը մաքսազերծել, քանի որ չունեն Տեսչական մարմնի թույլտվությունը: