ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերը Բելգորոդի մարզի երկնքում 4 հրթիռ է խոցել, 1 կին տուժել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր Telegram-ալիքում: Նահանգապետը հավելել է, որ հրթիռի բեկորները վնասել են երկու մասնավոր տնային տնտեսություն։ Դեպքի վայր է մեկնել շտապ օգնության խումբը, ինչպես նաև Բելգորոդի շրջանի ղեկավար Վլադիմիր Պերցևը՝ օպերատիվ և շտապ օգնության ծառայությունների հետ միասին։