Դեռ չեմ խոսում օդում կախված պատերազմի վտանգի մասին: Քիչ մարդ է պատկերացնում, որովհետև այն զգալու, ճիշտ գնահատելու և պատկերացնելու համար գոնե կարճ ժամանակ պետք է նույն վիճակում հայտնված լինես: Այդպիսի իրադրությունում կարող էր հայտնվել մեզանից յուրաքանչյուրը, ՀՀ յուրաքանչյուր մարզ, քաղաք, գյուղ, բայց հայտնվել է Արցախը: Ես իրավիճակից դուրս գալու հնարավորություն դեռևս տեսնում եմ և դա առաջին հերթին պետք է սկսվի Արցախից: Սա հենց այնպես օդի մեջ չեմ ասում: Արցախում պետք է մի կողմ դնեն սեփական ամբիցիաները, նեղ թայֆայական խաղերը, պաշտոնակռիվն ու անձնական բարեկեցությանն ուղղված պայքարը և կենտրոնանան բացառապես Արցախի փրկության շուրջ: