ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել թեթեւ մարդատար ավտոմեքենաների մանրածախ վաճառքով զբաղվող 3 ՍՊ ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարող եւ փաստացի սեփականատեր անձի կողմից, ընկերության տնօրենի եւ ընկերության 100% մասնակցի հետ ձեռք բերված նախնական համաձայնության արդյունքում, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի վերաբերյալ։ Այդ առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական նոր վարույթ։