Երեկ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «որոշ շրջանակներ» որոշել են ՀՀ-ում իրականացնել բռնության և բռնության լեգիտիմացման քարոզ: Ըստ վարչապետի ունեցած օպերատիվ տեղեկությունների՝ «այդ շրջանակները» որոշել են ձևավորել «սևազգեստ մարդկանց խմբեր», որոնք քաղաքում շրջելով պետք է որոշակի տրամադրություն ստեղծեն և աչքի ընկնեն «լկտի» պահվածքով: