Այսօր` մարտի 10-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։ Ժամը 09։30-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի 74 հասցեից «աջ սրունքի, ձախ նստատեղի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բժիշկների շտապօգնության խումբն իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։