Հայաստանի բանակցողը պետք է փոխվեր, և այդ ժամանակ իրավիճակն այլ կլիներ, կբացվեին նոր հնարավորություններ դիվանագիտության համար, շատ բաներից կարելի կլիներ խուսափել։ Բայց կառավարող վարչակարգը գնաց իշխանությունը պահելու ճանապարհով, ինչից հետո տեղի ունեցան բախումներ, այդ թվում սեպտեմբերյանը։ Հետո սկսվեց բանակցությունների նոր փուլը, որը նույնպես ձախողվեց, քանի որ Ադրբեջանը ցանկանում է խնդիրն ուժով լուծել։ Այս մասին, մարտի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ Նա նաև նշել է, որ պատերազմի ռիսկերը եղել են և պահպանվում են։