Երկօրյա պայքարից հետո ավարտվեց Հայաստանի մարմնամարզության 2023 թվականի առաջնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում կայացած առաջնությունում Հայաստանի չեմպիոններ դարձան` Արթուր Դավթյանը (բազմամարտ, պտտաձող, զուգափայտեր, հենացատկ) Վահագն Դավթյանը (օղակներ), Գագիկ Խաչիկյանը (նժույգ-թափեր), Համլետ Մանուկյանը (ազատ վարժություն):