Աշխարհում COVID-19-ից մահացությունը չորս շաբաթվա ընթացքում նվազել է 65%-ով. ԱՀԿ

article-image

Փետրվարի 6-ից մինչև մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում աշխարհում կորոնավիրուսով վարակվել է մոտ 4,5 միլիոն մարդ, մահացել է գրեթե 32 հազարը։ Մահվան դեպքերի թիվը նախորդ 28 օրվա համեմատությամբ նվազել է 65%-ով, ախտահարման դեպքերի քանակը՝ 58%-ով: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տեղեկագրի համաձայն՝ չորս շաբաթվա ընթացքում աշխարհում գրանցվել է վարակման 4 475 653 դեպք և 31 926 մահ։ 28 օրվա ընթացքում հիվանդության ամենաշատ դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ում՝ 1 027 596, որին հաջորդում են Ճապոնիան (539 251), Չինաստանը (454 575), Գերմանիան (379 505) և Ռուսաստանը (345 384):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն