«Ազատությունն աշխարհում» 2023 թ. զեկույցում Հայաստանը դասվել է «մասամբ ազատ» երկրների շարքում Freedom House միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում» 2023 թ. զեկույցը, որում Հայաստանը դասվել է «մասամբ ազատ» երկրների շարքում՝ 100 հնարավորից ստանալով 54 միավոր: Նախորդ տարվա զեկույցում ևս Հայաստանը «մասամբ ազատ» երկրների շարքում էր 55 միավորով։