Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, և հանդիսանում է ադրբեջանական կողմի՝ միջազգային հանրությանը մոլորեցնելուն ուղղված հերթական կեղծիք: Այս մասին նշված է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ՝ ի պատասխան մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության, թե իբր նույն օրը՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ուղեկցությամբ, Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհով անցել է Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյուն։