Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի նախկին ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, որ այսօր ավարտվել են իր նախաձեռնած լրագրողի վարպետության դասընթացները։ Սողոմոնյանն ակնարկել է, որ ունկնդիրների առաջ վարպետաց դասով հանդես գալու համար Հայաստան է ժամանել հայազգի լրագրողներից և մեդիամենեջերներից մեկը՝ «Նյուզ Մեդիա» ընկերության ղեկավար Արամ Գաբրելյանովը, սակայն օդանավակայանում նրան թույլ չեն տրվել հատել երկրի սահմանը։ Գաբրելյանովին պատճառաբանել են, որ նա անցանկալի անձ է Հայաստանում և կարող է ապակայունացնել վիճակը երկրում։