ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը այս ամիս հրաժարական կտա։ Այս մասին հայտարարություն է տարածել պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Ամերիկայում և ամբողջ աշխարհում մարդկանց համար Նեդ Փրայսը հաճախ եղել է ԱՄՆ արտաքին քաղաքականության դեմքն ու ձայնը։ Նա ցուցաբերել է բացառիկ պրոֆեսիոնալիզմ և ազնվություն։ Վարչության անունից շնորհակալություն եմ հայտնում Նեդին իր հիանալի ծառայության համար»,- ասվում է Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ։