Իրականում ես հիանում եմ հայ կանանց համառությամբ, ուժով, անսպառ նվիրումով ու բացառիկ սկզբունքայնությամբ: Այսօր՝ մեզ համար ստեղծված այս բարդ իրավիճակում, կանայք կողք կողքի կանգնած են տղամարդկանց հետ և պաշտպանում են մեր հայրենիքը, կյանքն ու արժանապատվությունը: Արցախ տեղափոխվելուց ի վեր՝ ինձ անվերջ ոգեշնչում են այստեղ ապրող կանայք՝ իրենց ոգու ուժով, դժվարություններին դիմակայելու կամքով, մեր հաղթանակի հանդեպ հավատով։ Նրանք համարձակություն ունեն պաշտպանելու իրենց իրավունքները և դրա համար օգտագործում են բոլոր լեգիտիմ միջոցները՝ դիմելով միջազգային կազմակերպություններին, բողոքի ցույցեր կազմակերպելով ադրբեջանական ագրեսիայի դեմ և դրսևորելով իրենց հաստատակամությունը՝ մնալու Արցախում և պայքարելու մինչև վերջ։ Նրանք ամեն ինչ արեցին և շարունակում են անել, որպեսզի իրենց երեխաները շարունակեն ստանալ կրթություն անգամ անմարդկային շրջափակման պայմաններում։