Ֆրենկ Փալոնը կոչ է արել Ներկայացուցիչների պալատին 100 մլն դոլար հատկացնել ՀՀ-ին և 50 մլն՝ Արցախին

article-image

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը կոչ է արել Ներկայացուցիչների պալատի իր գործընկերներին 100 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին և 50 միլիոն դոլար՝ Արցախին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ֆրեն Փալոնեն նամակով դիմել է Ներկայացուցիչների պալատի արտաքին գործողությունների հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Մարիո Դիաս-Բալարտին և բարձրաստիճան անդամ Բարբարա Լիին, որում կոչ է արել նաև 2 միլիոն դոլար հատկացնել ականազերծման աշխատանքների համար և ապահովել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի կատարումը, որով սահմանափակվում է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի կառավարությանը տրամադրվող ռազմական օգնությունը, ինչպես նաև ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս ազատ արձակի հայ ռազմագերիներին, որոնք պետք է ազատ արձակվեին դեռևս 2020 թվականի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն