Նիկոլ Փաշինյանի, փոխարտգործնախարար Վահե Գևորգյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպումներում Կովկասյան հարցերով ավագ խորհրդատու Լուի Բոնոն վերահաստատեց Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ ներգրավվելու երկկողմ, բազմակողմ ձևաչափերով, ինպես նաև համախոհ գործընկերների հետ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնելու տևական և համապարփակ խաղաղության։ Այս մասին հայտնում է ԱՄՆ դեսպանությունը։