Ագրեսիայի հետևանքները. ինչ տվյալներ են ներկայացված ՊՆ-ի հաշվետվության մեջ․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Խորհրդարան է ներկայացվել կառավարության (2021-2026 ԹԹ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին հաշվետվություն, որում հատկապես ուշագրավ տվյալներ կան պաշտպանության ոլորտի վերաբերյալ։ Այսպիսով՝ ըստ հաշվետվության՝ սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունեցել է 225 զոհ, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, վիրավորվել է 293 զինծառայող և քաղաքացիական 7 անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Մինչդեռ ընդամենը մեկ ամիս առաջ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ամփոփելով ագրեսիայի արդյունքում իրականացվող քննությունը ՔԿ-ն հայտարարեց, որ «հայկական կողմից զոհվել է 224 անձ, անհայտ է 3 զինծառայողի գտնվելու վայրը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն