«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախի նախկին դատախազ Գուրգեն Ներսիսյանի` պետնախարարի պաշտոնը զբաղեցնելուց հետո Արցախում գլխավոր դատախազի պաշտոնը թափուր է մնացել, այն պետք է համալրվի մի քանի օրից։ Չնայած որ խորհրդարանն է ընտրելու նոր գլխավոր դատախազին, սակայն երեկվա դրությամբ դեռ պատկերացում չունեին, թե ում թեկնածությունն է ներկայացնելու Արցախի նախագահը։ Նախագահականի մեր աղբյուրները փոխանցում են, որ ամենայն հավանականությամբ Արայիկ Հարությունյանի ընտրությունը կանգ կառնի Ներսիսյանի տեղակալներից մեկի վրա: Չի բացառվում՝ Կարեն Գաբրիելյանի, որը դատախազության հնաբնակներից է, սակայն պատերազմից հետո՝ 2021-ի մարտի 15-ին է նշանակվել գլխավոր դատախազի տեղակալ։