Ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ մարտի 6-ին Էջմիածին քաղաքի երեք անչափահաս բնակիչ ապօրինի մուտք են գործել Արագածի 2-րդ զանգվածում բնակվող 75-ամյա կնոջ տուն, հափշտակել նրա անձնագիրը, անձնագրի մեջ դրված փողը, ինչից հետո ծեծի են ենթարկել տարեց կնոջը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից։