(VIDEO) Ռեստորանի տարածքում կրակոցներ արձակած երիտասարդին ոստիկանները հայտնաբերեցին Երևանում

article-image

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ու մայրաքաղաքի պարեկների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 3-ի գիշերը Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում հայտնաբերվել, ձերբակալվել և Արտաշատի բաժին է տեղափոխվել անցած տարվա դեկտեմբերից հետախուզվող 29-ամյա մի երիտասարդ: Հիշեցնենք, որ 2022 թ. հոկտեմբերի 13-ին արտաշատցի 29-ամյա երիտասարդը միջամտել էր Երևան-Երասխ ճանապարհի հարակից ռեստորանային համալիրներից մեկում տեղի ունեցած վեճին, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել մասնակիցներից մի քանիսին, ապա հրազենից կրակոցներ էր արձակել: Դեկտեմբերի 1-ին նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն