Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Սեյեդ Ալի Խամենեին Իրանի իշխանություններին կոչ է արել գտնել երկրի տարբեր դպրոցներում իրականացված թունավորումների պատասխանատուներին և նրանց խստագույն պատժի ենթարկել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է իրանական Tasnim գործակալությունից: