ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության աճին․ «Մենք մեր լուրջ մտահոգությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության սրման կապակցությամբ։ Վերջին մի քանի օրերի ընթացքում հրադադարի ռեժիմի կրկնակի խախտումներ են գրանցվել. մարտի 5-ին զինված միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով կան մարդկային զոհեր ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից։