Արցախի կառավարության տեղեկագրում հրապարակվել են շրջափակման 85-րդ օրվա վիճակագրական տվյալները. Արդեն 320 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 780 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։