Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանը սոցիալական ցանցերի իր էջերում կատարած գրառման միջոցով անդրադարձել է 2023 թվականի մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն գործողությանը, որի հետևանքով զոհվել է 3 ոստիկան: Բեգլարյանը շեշտել է, որ ադրբեջանական իշխանությունների զեղծարարություններն այնքան պարզունակ ու անհիմն են, որ նույնիսկ երեխան կարող է հասկանալ նրանց ստերը Արցախի ոստիկանների վրա հարձակման վերաբերյալ: