Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր Արթուր Դավթյանին վեց տարի ժամկետով Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ նշանակելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից։