Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 3-ին հավաստի տեղեկություններ էին ստացել, որ Երևան-Երասխ ճանապարհի Ազատավան գյուղի հատվածում «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայի վարորդը գողանում է ճամփեզրի արգելապատնեշի մետաղյա սյուները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից։