Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներից մեծամասնությունը հաջող է մեկնարկել Եվրոպայի անհատական առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչներից 8-ը` Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Արմեն Բարսեղյանը, Էմին Օհանյանն անդրանիկ տուրում հաղթանակ են տոնել: