ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները՝ Հանրապետության տարածքում` Մարտի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 6-ին շրջանների զգալի մասում, 4-ի ցերեկը 5-ին, 7-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային` 4-6 մ/վ, մարտի 3-5-ը, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-22 մ/վ, 6-ին՝ 28-33 մ/վ: