ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող քաղաքացու միջև տեղի ունեցած միջադեպի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՔԿ մամուլի ծառայությունից։