ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև կայացած վերջին հանդիպումը։ «Մենք ողջունում ենք Ադրբեջանի կառավարության և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների փոխգործակցությունը»,- այս մասին ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչն ասել է ադրբեջանական «Թուրան» գործակալությանը։