Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ քաղաքացիներին հորդորելով զերծ մնալ ոչ պաշտոնական կայքերում հրապարակվող կասկածելի ծրագրերում ներդրում կատարելու առաջարկներից, ինչպես նաև չտրամադրել անձնական և բանկային հաշիվների վերաբերյալ տվյալներ՝ ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունից։