Այս գիշեր Շիրակի մարզի պարեկային ծառայության սպան՝ կապիտան Ռաֆիկ Հայրապետյանը, Արագածոտնի մարզի Կարբի գյուղում բնակարանային գողության ժամանակ բռնվել է ու ծեծի ենթարկվել։ Այս մասին առաջին անգամ հայտնեց Կարապետ Պողոսյանը։ Տեղեկատվությունը շատ արագ տարածվեց հանրության շրջանում և մի շարք լրատվամիջոցներ այս առնչությամբ հարցումներ կատարեցին պատկան մարմիններին։